ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Պայքարի բովում ձեռք են բերել կրվելու երեք տարվա ստաժ

Պայքարի բովում ձեռք են բերել կրվելու երեք տարվա ստաժ
31.08.2023 | 14:33

2020-ի վերջերից Հայաստանում ձևավորված բոլոր տեսակի ընդդիմություններն ունեն կրվելու հսկայական փորձ։

Քիչ բան չի, էդ մարդիկ պայքարի բովում ձեռք են բերել կրվելու երեք տարվա ստաժ։

Իրենք գիտեն կրվելու բոլոր հնարավոր և անհնար եղանակները, գիտեն ամբիոններից արտաբերվող բոլոր այն բառերն ու արտահայտությունները, որոնք շարժումը հասցնում են պարտության, անթերի տիրապետում են ցանցային պայքարը տանուլ տալու տեխնիկական միջոցներին, ինչպես նաև գիտեն, թե ինչ կարգի էթնիկական երաժշտություն կարելի է միացնել՝ հանրահավաքի ժողովրդին սթրեսի ենթարկելու և տուն ճամփելու համար (պսևդո-ազգային «հեյ-հեյ»-ներ, քրդական զուռնա, լեռնային percussion)։

Բայց ես լավատես եմ ու կարծում եմ, որ 2023-ի աշուն-ձմեռ պայքարը սկսելուց նրանք վերջ կտան այդ պաթետիկ դուռակություններին, դեռ չհանձնված՝ չեն ասի, որ չեն հանձնվելու, հանրահավաքների ընթացքում ոռնոցներ չեն միացնի, շարժումը կգլխավորեն բացառապես նոր մեթոդիկայով և կհասնեն մեր բաղձալի երազանքի իրականացմանը։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 4672

Մեկնաբանություններ